среда, 20 апреля 2016 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնակեցման միջավայրը, որիհետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով: Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուսբուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես և բնակատեղի հետ գտնվում է կայուն ևօրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքրէկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում էկյանքը մեր մոլորակի վրա: Բնության մեջ կենսոլորտի բաղադրիչների միջև կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտը իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան: Գիտնականները կենդանի օրգանիզմները բաժանել են 3 խոշոր խմբի` պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտ-կոնսումենտռեդուցենտ շղթայի միջոցով տեղիէ ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլորավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում: Այսպիսիով էկոհամակարգիկարևորագույն հատկանիշը նրա մասերի միասնական շղթան է՝ բոլոր կենդանի օրգանիզմներիկապը միմյանց հետ:

2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Էկոհամակարգերը ամենուր են: Անգամ այն ամայի տարածքները, որտեղ չկան ոչ ծառեր, ոչ խոտ, համարվում են էկոհամակարգեր: Մեր բակը, ճանապարհի կողքի տարածքները, այգիներընույնպես էկոհամակարգեր են: Ուղղակի նշածս էկոհամակարգերում գրեթե բացակայում ենկենդանատեսակները: Երբ հատում են մի ծառ, անտուն է մնում այդ ծառի վրա ապրող թռչունը,ոչնչանում է ծառի մեջ ապրող, կամ արմատներով սնվող միջատը և այլն:  Էկոհամակարգերըլինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստականէկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդումիջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգեր ենօրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյունհատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգիօրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդումիջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանիբախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետըինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:

3. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ  աղտոտոմ են շրջակա միջավայրը, որս են կատարում ոչնչացնելով շատկենդանատեսակներ, իրականացնում են անտառահատումներ: Բնական էկոհամակարգի օրինակէ լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով,բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվշրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակներիոչնչացմանը: Հայաստանում շատ են ապօրինի անտառահատումները, որոնք հանգեցնում ենլուրջ էկոլոգիական խնդիրների: Ամբողջական անտառահատության դեպքում անապատացում էտեղի ունենում, որի արդյունքում վերանում են բազմաթիվ ծառատեսակներ, բուսատեսակներ,կենդանատեսակներ ու միջատներ: Բացառություն չէ նաև Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարիառաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյաամբողջ պաշարը, իսկ լճի վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:Մարդիկ շատ հաճախ խախտում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը նաև առանցգիտակցելու: Այդ մարդկանց մեջ մտնում ենք նաև մենք, և եթե մեզնից յուրաքանչյուրը գտնվի միփոքր բարեխիղճ, ապա աշխարհը կանգնած չի լինի այսպիսի լուրջ էկոլոգիական խնդիրներիառջև: Եվ այս բազում գործողությունների արդյունքում էլ մարդիկ էականորեն փոխում ենէկոհամակարգերի կառուցվածքը:

4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առանձին): 

Էներգիա

Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվողշրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկպատճառով հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապաէկոհամակարգերը կվերանան:

Ֆոսֆոր

Ինչպես գիտենք բույսերը կուտակում են ֆոսֆոր, ապա մատակարարում մարդկանց ուկենդանիներին: Այսինքն, եթե չլինի ֆոսֆոր բույսերը այն չեն կուտակի և ոչինիչ չեն ունենամարդկանց և կենդանիներին մատակարարելու համար հետևաբար կխախտվի ամբողջէկոհամակարգը, քանի չի լինի փոխանակություն:

Ածխածին

Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվողվիճակում առկա է նաև գետերում, լճերում սայտեղից կարող ենք եզրակացնել, որ առանցածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանիօրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:

Ազոտ

Առաջին կարգի սնուցիչների մեջ, ազոտը ամենակարևորն է, քանի որ անհրաժեշտ էսպիտակուցների կազմելու համար, որոնք օգտագործվում են բոլոր կենդանի հյուսվածքներում։Երկրի մթնոլորտի 78%-ը կազմված է ազոտից, սակայն բույսերից որոշները չեն կարող ազոտնուղղակի օդից ստանալ։ Հողի ազոտի 98%-ը ևս այլ բույսերի և այլ օրգանական նյութերի նեխումիցէ, որն ուղղակիորեն չի կարող օգտագործվել կենդանի բույսերի կողմից։ Այսքանից հետո ավելորդեմ համարում նշել, թե որքան կարևոր է ազոտը մեր էկոհամակարգերի համար, և թե ինչի կբերի նրապակասը:

Աղբյուրները`
http://emanuelagjoyan.blogspot.am/
http://www.encyclopedia.am/
http://library.anau.am/
http://www.usum.am/
http://dasaran.am/

среда, 6 апреля 2016 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը»



Առաջին հայացքից այստեղ տեսնում ես սիրո պատմություն: Տեսնում ես սիրահարված պատանի, նստած քարերին ՝ իր սիրելիով զմայլվելիս: Ապա տեսնում ես տարիքն առած մի տղամարդու, որ շարունակ կրկնում էր այն աղջկա անունը, որին այդքան սիրեց, սակայն ճակատագրի քմահաճույքով բաժանվեց նրանից: Տեսնում ես ծերունու սիրով բոցավառված աչքերը իր սիրելիին ճանաչելիս:  Տեսնում ես նրա հոգեկան աշխարհի փոթորիկները, ափսոսանքը: Սակայն դասարանում քաննակումից հետո հասկացա, որ հեղինակը չի ցանկացել փոխանցել սիրո պատմություն, այլ ցանկացել է ցույց տալ հայերի կոտորածների հետևանքով իրարից բաժանված անհատների: Նրանք բաժանվել են: Նրանք պարզապես իրարից հեռացել են: Նրանց ներսում ոչինչ չի փոխվել, սակայն փոխվել է նրանց բաժանվող տարածությունը: :

среда, 9 марта 2016 г.

Աշխատանք ձևաբանությունից 2


Հարդագողի(հատկացուցիչ) ճամփորդներ ենք(ստորոգյալ)  մենք(երթակա) երկու(որոշիչ)՝
Երկու
(որոշիչ) ճամփորդ(ստորոգյալ)՝ պատառոտած շորերով(հետադաս որոշիչ)։

Կյանքս(ուղիղ խնդիր) թողած անհունում(տեղի պարագա) – ես(ենթակա) երգել եմ(սորոգյալ) սերը(ուղիղ խնդիր) խոր(հետադաս որոշիչ)
Ու կարոտը
(ուղւղ խնդիր) թեւերիս(հատկացուցիչ), որ երբե՜ք(ժամանակի պարագա) քեզ(հանգման անուղղակի խնդիր) չհասան(ստորոգյալ)

Եվ երբ(ժամանակի պարագա) քարշ տվին(ստորոգյալ) դիակդ(ուղիղ խնդիր) արնաքամ(որոշիչ),
Որ նետեն
(ստորոգյալ) քաղցած(որոշիչ) ոհմակներին կեր(նպատակի պարագա)
Մեր
(հատկացուցիչ) կյանքի(հատկացուցիչ) հիմներն(ենթակա) անդունդը(տեղի պարագա) ընկան(ստորոգյալ)
Եվ արնոտ
(որոշիչ) միգում(տեղի պարագա) ճարճատում(ստորոգյալ) են դեռ(ժամանակի պարագա)

вторник, 8 марта 2016 г.

Ալբեր Կամյու և Էքզիստենցիալիզմ




Էքզիստենցիալիզմի կենտրոնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է։ Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է։ Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից։ Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է։ Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն։
Էքզիստենցիալիստի համար մարդը զուրկ է էությունից նախքան գիտակից գոյությունը։ Մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո կողմնորոշվում է՝ մտնում է իրական էությունների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն իրեն դարձնում է։ Մարդը ոչ այլ ոք է, քան ինքն իրեն նախագծողը, գոյություն ունի այնքանով, որքանով ինքն իրեն կերտում է և իրականացնում է։ Վախկոտը պատասխանատու է իր վախկոտություն, ստախոսը իր ստի համար և այլն։ Միայն մարդն է պատասխանատու իր արարքների համար, ո՛չ հասարակությունը:
Ալբերտ Քամյուն էքզիստենցիալիզմի փայլուն ներկայացուցիչներից էր։ Քամյուի ստեղծագործություններից հատկապես հռչակ են բերել «Օտարը» և «Ժանտախտ» վեպերը, որոնք շարադրված են էքզիստեցիալիզմի սահմանած օրենքներով։ «Օտարը» վեպը գրվել է Քամյուի ստեղծագործական վաղ տարիքում ՝1937-1945 թթ ընթացքում։ Այս շրջանում ապսուրդ էր համարվում ֆրասիական բուրժուական հասարակությունը։ Նա կարծում էր, որ ամեն ինչ պետք է սկսել նորից։

Ալբեր Կամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին ֆրանսալժիրյան ընտանիքում, Ալժիրում, Մոնդովիի «Սան-Պոլ» ագարակում։  Ապրում էին աղքատության մեջ՝ կամային տատի հսկողության ներքո։
1918-1923 թվականներին հաճախում է համայնքային դպրոց։
1923-1930 թվականներին ուսանում է Ալժիրի լիցեյում։
1930 թվականին ընդունվում է Գրականության բարձրագույն դպրոց։ Մեծ բարեկամությամբ կապվում է դասախոս, փիլիսոփա և էսսեիստ Ժան Գրենիեի հետ, որին հետագայում նա կձոնի «Երես և աստառ» և «Ըմբոստ մարդը» էսսեները։
1932 թվականին ի հայտ են գալիս թոքախտի առաջին նշանները։ 1933 թվականին ուսանում է Ալժիրի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում։ Այս ժամանակ էլ՝ առաջին ամուսնությունը՝ Սիմոն Հիի հետ, որից բաժանվելու է երկու տարի անց։
1934 թվականին բարեկամներից մեկին հասցեագրված նամակում Կամյուն ակնհայտ դառնությամբ նկատում էր. «Բանաձևերով և հուսահատ որոնումներով մենք ձգտում ենք ինքներս մեզնից թաքցնել չափազանց պարզ ու մերկ ճշմարտություն՝ մեր բախտաբաժինը հուսահատություն է բերում»
Գրողի վաղ շրջանի ստեղծագործության մեջ ակնհայտ են էքզիստենցիալիզմի երանգները։ Թեև գոյության փիլիսոփայության առանցքային շատ հարցադրումներ դեռևս չէին «ճշտվել» անձնական կենսափորձով, այնուամենայնիվ, արդեն իսկ այս շրջանում Կամյուն հակվում է դեպի կեցության արմատական հարցերի պատասխանների որոնումները՝ փորձելով հաղթահարել անկումային տրամադրությունները։

1935 թվականի աշնանը իր ուսուցչի՝ Գրենիեի խորհրդով Կամյուն անցնում է Ֆրանսիայի կոմկուսի ալժիրյան սեկցիայի շարքերը և պրոպագանդիստական գործունեությաուն ծավալում մուսուլմանների շրջանում։ Սակայն ընդամենը երկու տարի անց, երբ տարաձայնություններ են առաջանում հյուսիս-աֆրիկյան նացիոնալիստական շարժման զեկավարների և ՍԿԿ-ի միջև, նա դուրս է գալիս կուսակցությունից։
Կամյուին սկզբից ևեթ զբաղեցնում են մարդկային գոյության խնդիրները։ Իրականությունը, ինչպես նաև անհատական կենսափորձն ու աշխարհընկալումը անընդհատ նոր հարցեր են առաջադրում, որոնց պատասխանների որոնումներում նա հակվում է դեպի Անդրե Ժիդի, Մոնտեռլանի և Մալրոյի մարդաբանական կոնցեպցիաների որոշ հիմնադրույթների պաշտպանությունը։ Հակասություններից ու ծայարահեղություններից բնավ չապահովագրված այդ որոնումներում առանձնապես թանձրանում են «ազատ անհատի» շուրջ խորհրդածությունները։
Նախաէկզիստենցիալիստ Մալրոյի ազդեցությամբ 1938 թվականին իր նոթատետրում Կամյուն նշում է. «Հեղափոխական ոգին ամբողջովին ամփոփված է իր բախտաբաժնի դեմ մարդու բողոքի մեջ: Տարբեր ձևեր ընդունելով՝ այն մնում է միակ հավերժական թեման արվեստում և կրոնում: Յուրաքանչյուր հեղափոխություն միշտ աղղված է աստվածների դեմ՝ սկսած Պրոմեթևսի հեղափոխությունից: Դա մարդու բողոքն է իր ճակատագրի դեմ, իսկ տիրակալները և բուրժուական մարիոնետները լոկ պատրված են: Այդ ոգին կարելի է, իհարկե, զգալ և պատմական վարքագրություններում»:
1938 թվականին Ալբեր Կամյուն ավարտում է իր առաջին լայնակտավ ստեղծագործությւոնը՝ «Երջանիկ մահը» վեպը, հրաժարվելով, սակայն, այն տպագրության հանձնելուց։ Գրողի մահից տարիներ անց՝ 1971-ին վեպը հրատարակիչներին տրամադրեց Կամյուի այրին։

1960 թվականի հունվարի 4-ին ավտոմեքենան, որով Ալբեր Կամյուն իր մտերիմ ընկեր Միշել Գալիմարի  և նրա ընտանիքի հետ միասին Փարիզ վերադառնալիս, վթարի է ենթարկվում։ Կամյուն տեղում մահանում է։ Գալիմարը, որը վարում էր մեքենան, երկու օր անց մահանում է հիվանդանոցում։ Նրա կինն ու աղջիկը փրկվում են։ Ա. Կամյուի անձնական իրերի հետ գտնվեց նրա դեռ անավարտ «Առաջին մարդը» ինքնակենսագրական վեպի ձեռագրերը։ Ա. Կամյուն հուղարկավորվում է Լուրմարենի գերեզմանոցում, Լյուբերոնի շրջանում, Փարիզի հարավում։
2011 թվականին իտալական «Corriere della Sera» թերթը հրապարակայնացնում է Կամյուի մահվան վարկածը, համաձայն որի ավտովթարը կազմակերպվել է խորհրդային հատուկ ծառայությունների կողմից՝ գրողից վրեժ լուծելով նրա Հունգարիա խորհրդային ներխուժման դատապարտման և Բորիս Պաստեռնակին աջակցության համար, Ա. Կամյուի սպանության կազմակերպիչների թվում թերթը նշում է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Շապիլովի անունը։Միշել Օնֆրեն՝ պատրաստվելով հրատարակել Կամյուի կենսագրությունը, ժխտում է «Իզվեստիա» թերթի վարկածը, համարելով այն զրպարտություն.
2009 թվականին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջարկեց գրողի աճյունամոխիրը տեղափոխել Փարիզի Պանթեոն, բայց Ալբեր Կամյուի հարազատներից համաձայնություն չստացավ:
«Սիզիփոսի առասպելում» շատ որոշակիորեն ամփոփվում է մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը:

Ակսել Բակունց Սպիտակ Ձին

Ակսել Բակունցը ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...


Ամեն անգամ, երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում էր տան դուռը, կարծես զանգերի ձայնի հետ օրհնություն էր մտնելու տուն։ Սակայն մի երեկո գզիրի կանչը խլացրեց զանգերի ձայնը. թագավորը հրամայել է բոլոր ձիերը հանձնել։ Առավոտյան գյուղացիներն իրենց ձիերով ճանապարհվեցին դեպի քաղաք։ Սիմոնը երկու տարի առաջ էր գնել ձիուն, որին անվանել էին Ցոլակ։ Ձին կապտավուն մորթ ուներ, որի վրա «ինչպես աստղերը` ցրված էին սպիտակ նշաններ»։ Սիմոնի համար գրեթե անհնար էր իր հետագա գործը պատկերացնել առանց ձիու, և նա հույս ուներ որ ձին չեն տանի, քանզի այն կարճահասակ է։ Գյուղացիների խմբից առանձին էր քաղաք գնում Կոստան աղան, քանզի վերջինիս սպիտակ ձին ուղղակի չեր կարող սովորական ձիերին հավասար քայլել. «խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փրփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զնգում են օդի մեջ»:
Ցոլակը դարձել էր նրանց ընտանքի լիարժեք անդամը, նրանք չէին ցանկանում նրանից բաժանվել: Մյուս կողմից Ցոլակն էր նրանց օրվա հացը վաստակելու օգնականը:
Նրան անշահախնդիր սիրում էին, սակայն նաև շահ էին հետապնդում: Դժվար է ասել, որն էև գերակայում: Սակայն կարելի  է ասել, որ նրան իսկապես սիրում էին Ցոլակին:

***
Կեսգիշեր էր, երբ տուն հասան։
Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնից վեր թռավ Շողերը։
— Ապի՛, բա Ցոլա՞կը։
Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ։ Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն։
Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր, արևելյան թախծոտ մի երգ։
Պառավը լալիս էր…
Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

суббота, 27 февраля 2016 г.

Երկրաշարժ


Երկրաշարժը ստորգետնյա ցնցում էոր տեղի էունենում երկրակեղևում կուտակվածէներգիայի կտրուկ լիցքաթափմանարդյունքում։
Երկրաշարժները, ըստ առաջացման բնույթի, լինում են 2 տեսակ.
• Բնական
• Տեխնածին
Բնական երկրաշարժերը կապված են տարբերպրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնականշարժումներով պայմանվորված երկրաշարժերհրաբուխների հետ կապված երկրաշարժերերկրակեղևում կարստային խոռոչներիփլուզման հետևանքով առաջացողերկրաշարժեր և այլն։
Տեխնածին երկրաշարժեր կապված են լինումմարդկային գործունեության հետ։ Օրինակռազմական կամ արդյունաբերականպայթյունների հետևանքով առաջացողցնցումները կամ մեծ ջրամբարի կառուցումըկարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկակտիվության բարձրացման։
Նշված բոլոր տիպի երկրաշարժերիցՀայաստանի տարածքում առավել ուժեղ ևառավել տարածված են տեկտոնականերկրաշարժերը։

Ահա երկրաշարժների մասին մի քանի հոդված լրատվական կայքերից:

Կուրիլյան կղզիներումԽաղաղ օվկիանոսիափերին 5.3 մագնիտուդ ուժգնությամբերկրաշարժ է տեղի ունեցել ...
...Օջախի խորությունը կազմել է 70 կմՑունամիիսպառնալիք  չկա:
...հաղորդվում է նաևոր երկրաշարժ է տեղիունեցել ԱՄՆ-ումորի ուժգնությունը կազմել է5.0 մագնմիտուդիսկ օճախի խորությունը 47.5 կմ:”

... Ադրբեջանում գրանցվել է 4.8 մագնիտուդովերկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունըէպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմխորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ ՍտեփանակերտԱսկերանՀադրութՇուշիԲերձորքաղաքներում և Սյունիքի մարզի Քաջարան ևԿապան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ:”

Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.
• Կանխատեսելի երկրաշարժեր
• Անկանխատեսելի երկրաշարժեր
Երկրաշարժների բերած վնասերից խուսափելու միակ միջոցը դրանք կանխատեսելն ու բնակիչների տեղափոխելն է ավելի անվտանգ գոտի:

суббота, 6 февраля 2016 г.

Mass Media Project

Mass media refers to communication devices, which can be used to communicate and interact with a large number of audiences in different languages.

Print media encompasses mass communication through printed material. It includes newspapers, magazines, booklets and brochures, house magazines, periodicals or newsletters, direct mailers, handbills or flyers, billboards, press releases, and books.


Electronic media is the kind of media which requires the user to utilize an electric connection to access it. It is also known as 'Broadcast Media'. It includes television, radio, and new-age media like Internet, computers, telephones, etc.


With the advent of Internet, we are now enjoying the benefits of high technology mass media, which is not only faster than the old school mass media, but also has a widespread range. Mobile phones, computers, and Internet are often referred to as the new-age media. Internet has opened up several new opportunities for mass communication which include email, websites, podcasts, e-forums, e-books, blogging, Internet TV, and many others which are booming today. Internet has also started social networking sites which have redefined mass communication all together. Sites like Facebook, Twitter, and YouTube have made communication to the masses all the more entertaining, interesting, and easier!
Enternet is the most important device of the new age media. The discovery of Internet can be called the biggest invention in mass media. In earlier days, news used to reach people only with the morning newspaper. But today, live updates reach us simultaneously as the events unfold. For example, the royal wedding of Kate Middleton and Prince William was watched live on the Internet by millions of people around the world. Internet has inspired interaction and connectivity through its social networking medium. It has become one of the core means of mass communication. We cannot think of leading our lives without it. Let us see how Internet impacts mass communication through the following mediums.


Visual media like photography is also a crucial medium since it communicates via visual representations. Public speaking, and event organizing can also be considered as forms of mass media. Though print media is still popular, it is not environmentally viable. More and more people are shifting to e-newspapers, eBooks, e-brochures, etc. Internet has completely transformed the traditional ideas of communication. Mass communication, over a period of years, has depicted an evolving trend, and with the advancements in technology, it will continue to do so in future too. All you have to do is keep yourself abreast with the latest innovation in mass communication!