среда, 14 декабря 2016 г.

Վահան Տերյան

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թհունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականիընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիսուր սովորում էին այդժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագաբանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելուՄոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Վահան Տերյանը ընդունվում էԼազարյան ճեմարանուր ծանոթանում է Ալեքսանդր ՄյասնիկյանիՊողոս ՄակինցյանիՑոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնիդարձածանձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյանճեմարանը 1906թայնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարանորից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխականգործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Վահան Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

 

Մենության խավար

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկաոր այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզճչամ՝ եղբայրնե՜րելե՛ք

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձրբա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղցածումդեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգեսզարթնած աշխարհիմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղսակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛րհեռուներում և բանտում… 

Դու կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերովոր գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորենկըփռեսկըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտիցմութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնանկըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերումաշխարհում մթամածխավարում,
Կըվառենք չմեռնողչմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն եսու դուն։

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու եսոր դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ եսոր դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվիցանհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվի՛րպտտվի՛րկարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն

Սիրո խոսք, և համբույր, և խոստում
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նքթե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նքթե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛րպտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացինժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այնթե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիրխաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում

Պտտվի՛րպտտվի՛րկարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմդու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն

Պտտվի՛րպտտվի՛րկարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կաոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ եսայսօր՝ դուվաղը՝ նա

Պտտվի՛րպտտվի՛րկարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել

 

 

Комментариев нет:

Отправить комментарий