пятница, 27 мая 2016 г.

ՀՀ Էներգետիկան

Ամեն պետության մեջ, էներգետիկ համակարգը մեծ դեր ունի,  տնտեսության, կյանքի,  մարդու գործունեության և զարգացման հարցում:  Այն հանդիսանում է տնտեսական մեծ գործոն, եկամուտների աղբյուր:
ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։  2000-2011թթ.  հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։  ՀՀ-ում էներգիա էն ստանում ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի, Հէկ-երի և այլընտրանքային էներգիաի աղբնուրներով: Էներգիայի ստացման պրոցեսը վատ է ազդում բնության վրա: Գետերի, ջրվեժների վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով, ջուրը սակավացել է և դա որոշ չափով խթան է հանդիսանում տուրիզմի զարգացման համար: Բայց ՀԷԿ-երի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է երկու նախապայման` շուրջտարյա կայուն հոսք և մեծ թեքություն ունեցող գետ: Ներկայումս ամողջ աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը ստացվում է ՀԷԿ-երից: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները:   ՀՀ-ի այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներն են քամին և արևը։ Բայց արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Քամին ավելի ուժգին է և մշտական մթնոլորտի բարձր շերտերում,ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում քան երկիր մակերևույթի կամ ծովային քամիները:Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով ,որ այն անընդհատ չէ,անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ`հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար: 
Մենք պետք է, հնարավորինս խնայենք էլեկտրոէներգիան, որպեսզի այն ավելի մեծ ծավալով չստացվի և ավելի շատ վնասի բնությանը, բնությանը և մթնոլորտին վնասելով էլ մեր առողջությանը: