среда, 20 апреля 2016 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնակեցման միջավայրը, որիհետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով: Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուսբուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես և բնակատեղի հետ գտնվում է կայուն ևօրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքրէկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում էկյանքը մեր մոլորակի վրա: Բնության մեջ կենսոլորտի բաղադրիչների միջև կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտը իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան: Գիտնականները կենդանի օրգանիզմները բաժանել են 3 խոշոր խմբի` պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտ-կոնսումենտռեդուցենտ շղթայի միջոցով տեղիէ ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլորավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում: Այսպիսիով էկոհամակարգիկարևորագույն հատկանիշը նրա մասերի միասնական շղթան է՝ բոլոր կենդանի օրգանիզմներիկապը միմյանց հետ:

2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Էկոհամակարգերը ամենուր են: Անգամ այն ամայի տարածքները, որտեղ չկան ոչ ծառեր, ոչ խոտ, համարվում են էկոհամակարգեր: Մեր բակը, ճանապարհի կողքի տարածքները, այգիներընույնպես էկոհամակարգեր են: Ուղղակի նշածս էկոհամակարգերում գրեթե բացակայում ենկենդանատեսակները: Երբ հատում են մի ծառ, անտուն է մնում այդ ծառի վրա ապրող թռչունը,ոչնչանում է ծառի մեջ ապրող, կամ արմատներով սնվող միջատը և այլն:  Էկոհամակարգերըլինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստականէկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդումիջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգեր ենօրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյունհատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգիօրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդումիջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանիբախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետըինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:

3. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ  աղտոտոմ են շրջակա միջավայրը, որս են կատարում ոչնչացնելով շատկենդանատեսակներ, իրականացնում են անտառահատումներ: Բնական էկոհամակարգի օրինակէ լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով,բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվշրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակներիոչնչացմանը: Հայաստանում շատ են ապօրինի անտառահատումները, որոնք հանգեցնում ենլուրջ էկոլոգիական խնդիրների: Ամբողջական անտառահատության դեպքում անապատացում էտեղի ունենում, որի արդյունքում վերանում են բազմաթիվ ծառատեսակներ, բուսատեսակներ,կենդանատեսակներ ու միջատներ: Բացառություն չէ նաև Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարիառաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյաամբողջ պաշարը, իսկ լճի վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:Մարդիկ շատ հաճախ խախտում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը նաև առանցգիտակցելու: Այդ մարդկանց մեջ մտնում ենք նաև մենք, և եթե մեզնից յուրաքանչյուրը գտնվի միփոքր բարեխիղճ, ապա աշխարհը կանգնած չի լինի այսպիսի լուրջ էկոլոգիական խնդիրներիառջև: Եվ այս բազում գործողությունների արդյունքում էլ մարդիկ էականորեն փոխում ենէկոհամակարգերի կառուցվածքը:

4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առանձին): 

Էներգիա

Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվողշրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկպատճառով հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապաէկոհամակարգերը կվերանան:

Ֆոսֆոր

Ինչպես գիտենք բույսերը կուտակում են ֆոսֆոր, ապա մատակարարում մարդկանց ուկենդանիներին: Այսինքն, եթե չլինի ֆոսֆոր բույսերը այն չեն կուտակի և ոչինիչ չեն ունենամարդկանց և կենդանիներին մատակարարելու համար հետևաբար կխախտվի ամբողջէկոհամակարգը, քանի չի լինի փոխանակություն:

Ածխածին

Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվողվիճակում առկա է նաև գետերում, լճերում սայտեղից կարող ենք եզրակացնել, որ առանցածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանիօրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:

Ազոտ

Առաջին կարգի սնուցիչների մեջ, ազոտը ամենակարևորն է, քանի որ անհրաժեշտ էսպիտակուցների կազմելու համար, որոնք օգտագործվում են բոլոր կենդանի հյուսվածքներում։Երկրի մթնոլորտի 78%-ը կազմված է ազոտից, սակայն բույսերից որոշները չեն կարող ազոտնուղղակի օդից ստանալ։ Հողի ազոտի 98%-ը ևս այլ բույսերի և այլ օրգանական նյութերի նեխումիցէ, որն ուղղակիորեն չի կարող օգտագործվել կենդանի բույսերի կողմից։ Այսքանից հետո ավելորդեմ համարում նշել, թե որքան կարևոր է ազոտը մեր էկոհամակարգերի համար, և թե ինչի կբերի նրապակասը:

Աղբյուրները`
http://emanuelagjoyan.blogspot.am/
http://www.encyclopedia.am/
http://library.anau.am/
http://www.usum.am/
http://dasaran.am/

среда, 6 апреля 2016 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը»



Առաջին հայացքից այստեղ տեսնում ես սիրո պատմություն: Տեսնում ես սիրահարված պատանի, նստած քարերին ՝ իր սիրելիով զմայլվելիս: Ապա տեսնում ես տարիքն առած մի տղամարդու, որ շարունակ կրկնում էր այն աղջկա անունը, որին այդքան սիրեց, սակայն ճակատագրի քմահաճույքով բաժանվեց նրանից: Տեսնում ես ծերունու սիրով բոցավառված աչքերը իր սիրելիին ճանաչելիս:  Տեսնում ես նրա հոգեկան աշխարհի փոթորիկները, ափսոսանքը: Սակայն դասարանում քաննակումից հետո հասկացա, որ հեղինակը չի ցանկացել փոխանցել սիրո պատմություն, այլ ցանկացել է ցույց տալ հայերի կոտորածների հետևանքով իրարից բաժանված անհատների: Նրանք բաժանվել են: Նրանք պարզապես իրարից հեռացել են: Նրանց ներսում ոչինչ չի փոխվել, սակայն փոխվել է նրանց բաժանվող տարածությունը: :