понедельник, 21 ноября 2016 г.

Տեքստային Խնդիրներ

1.Տղան տասնմեկ տարեկան է: Հինգ տարի առաջ նա վեց անգամ փոքր էր հորից:
  
1.Քանի՞ տարեկան է հայրը:
             1) 36    2) 42   3) 41    4) 66

       2.Երկու տարի հետո հայրը քանի՞ տարով մեծ կլինի տղայից:
             1) 25    2)31   3)55   4)30

       3.Քանի՞ տարի հետո հոր և տղայի տարիքների գումարը կլինի 100:
             1) 24   2) 48   3)25   4) 23

       4.Քանի՞ տարի հետո հայրը տղայից մեծ կլինի երկու անգամ:
              1) 44   2) 19   3 )14   4 ) 20

2.Խանութում կար 1,75տ  խնձոր և 1,1 տ տանձ: Օրական վաճառում էր 125 կգ խնձոր՝ կիլոգրամը 250 դրամով, և 110 կգ տանձ՝ կիլոգրամը 300 դրամով: 1750 կգ   1100 կգ

1.Վաճառքի առաջին օրը քանի՞ դրամ էր խանութի հասույթը:
   1)64250    2)31250   3)33000   4)437500

2. Ընդամենը քանի՞ դրամ հասույթ կլինի ամբողջ խնձորի            վաճառքից:
   1)437700    2)121000   3) 4375    4) 437500

3. Նվազագույնը քանի՞ օրում կսպառվեն  և խնձորը և տանձը:
   1) 12    2) 14    3) 10    4) 24

4. Նվազագույնը քանի՞ օրում խնձորի վաճառքից ստացված հասույթը կգերազանցի տանձի վաճառքից ստացված հասույթին:
          1) 14    2) 13   3) 11    4) 12   

3. A  քաղաքից դեպի  B  քաղաքը մեկնեց բեռնատար ավտոմեքենան 40 կմ/ժ  արագությամբ, իսկ 45 րոպե անց A –ից նույն ուղղությամբ մեկնեց մարդատար ավտոմեքենան՝ 60 կմ/ժարագությամբ, որը հասավ B  քաղաքը և  վերադարձավ  A: Մարդատարը երկրորդ անգամ հանդիպեց բեռնատարին վերադարձի ճանապարհին, որին մինչև  B քաղաք հասնելը մնումէր անցնել  20 կմ:

1. Իր մեկնելուց քանի՞րոպե հետո մարդատարն առաջին անգամ հանդիպեց բեռնատարին:
    1) 80     2) 70   3) 90   4) 60

2. Քանի՞ կմ է A և B քաղաքների հեռավորությունը:
    1) 130    2) 190    3) 120   4) 150

3.Առաջին  հանդիպումից քանի՞ ժամ անց մեքենաները նորից կհանդիպեն:
   1) 2    2)  2,5   3)  1,5   4)  2,75

4. A-ից քանի՞ կմ հեռավորության վրա էր գտնվում մարդատարը՝ բեռնատարին  B  հասնելու պահին:
   1) 120   2) 95 3) 140   4) 185

4. Ծորակներից  մեկը  ջրավազանը  լցնում  է  20 րոպեում, իսկ մյուսը՝ 30 րոպեում:

1.Դատարկ  ավազանի քանի՞ տոկոսը կլցնի, եթե երկու ծորակները բաց մնան  3 րոպե:
1)20   2) 25   3) 30  4) 15

2.Դատարկ  ավազանի ո՞ր տոկոսը կլցվի, եթե առաջին ծորակով լցվի  5 րոպե, իսկ երկրորդով՝ 6 րոպե:
1) 25   2) 30   3) 35   4) 45

3.Քանի՞ րոպեում կլցվի ավազանը, եթե երկու ծորակները բացվեն միաժամանակ:
      1)12   2)50   3)10   4) 11

4.Առաջին  ծորակով  4 րոպե դատարկ ավազանը  լցվելուց հետո, ավազանի մնացած մասը քանի՞ րոպեում կլցվի երկրորդ ծորակով:
        1)18    2) 20   3)24   4)25

5. Նավակի սեփական արագությունը 18 կմ/ժ է, իսկ գետի հոսանքի արագությունը՝ 2 կմ/ժ:

1. Նավակը քանի՞ ժամում գետի ափին գտնվող մի նավամատույցից կգնա մյուս նավամատույցը և կվերադառնա, եթե նավամատույցների հեռավորությունը  80 կմ է:
   1) 9   2)8     3) 10   4) 6

2. Չհոսող ջրում  նավակը  72 կմ ճանապարհը քանի՞ ժամում կգնա և կվերադառնա:
     1) 6    2) 7   3) 9   4) 8

3. Զբոսաշրջիկները նավակով ուղևորվեցին գետի հոսանքին հակառակ ուղղությամբ  և  վերադարձան նույն տեղը: Քանի՞ կմ կարող են նրանք հեռանալ, որպեսզի զբոսանքը տևի 4,5 ժամ:
    1) 30   2)40   3) 20    4) 50

4. Նավակի  և  լաստի հեռավորությունը  27 կմ է: Քանի՞ ժամում նավակը կհասնի լաստին, եթե շարժվի գետի հոսանքի ուղղությամբ:

   1)1   2) 2   3)  1,5   4)2,5