вторник, 8 марта 2016 г.

Ակսել Բակունց Սպիտակ Ձին

Ակսել Բակունցը ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-16թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում` Լորում, մեկ տարի աշխատում է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից:
1917թ., ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր` Էրզրումի ճակատում: Երիտասարդ Ե. Չարենցի նման Ա. Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն` բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:
Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը` Ակսել Բակունցը:
Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին...


Ամեն անգամ, երբ զարկում էին եկեղեցու զանգերը, Շարմաղ բիբին բացում էր տան դուռը, կարծես զանգերի ձայնի հետ օրհնություն էր մտնելու տուն։ Սակայն մի երեկո գզիրի կանչը խլացրեց զանգերի ձայնը. թագավորը հրամայել է բոլոր ձիերը հանձնել։ Առավոտյան գյուղացիներն իրենց ձիերով ճանապարհվեցին դեպի քաղաք։ Սիմոնը երկու տարի առաջ էր գնել ձիուն, որին անվանել էին Ցոլակ։ Ձին կապտավուն մորթ ուներ, որի վրա «ինչպես աստղերը` ցրված էին սպիտակ նշաններ»։ Սիմոնի համար գրեթե անհնար էր իր հետագա գործը պատկերացնել առանց ձիու, և նա հույս ուներ որ ձին չեն տանի, քանզի այն կարճահասակ է։ Գյուղացիների խմբից առանձին էր քաղաք գնում Կոստան աղան, քանզի վերջինիս սպիտակ ձին ուղղակի չեր կարող սովորական ձիերին հավասար քայլել. «խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փրփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զնգում են օդի մեջ»:
Ցոլակը դարձել էր նրանց ընտանքի լիարժեք անդամը, նրանք չէին ցանկանում նրանից բաժանվել: Մյուս կողմից Ցոլակն էր նրանց օրվա հացը վաստակելու օգնականը:
Նրան անշահախնդիր սիրում էին, սակայն նաև շահ էին հետապնդում: Դժվար է ասել, որն էև գերակայում: Սակայն կարելի  է ասել, որ նրան իսկապես սիրում էին Ցոլակին:

***
Կեսգիշեր էր, երբ տուն հասան։
Դռան մոտ կանգնել էր Շարմաղ բիբին, ճրագը ձեռքին։ Սիմոնը ներս մտավ, տոպրակն ու սանձը գցեց մի անկյուն։ Անկողնից վեր թռավ Շողերը։
— Ապի՛, բա Ցոլա՞կը։
Աղջկա միամիտ հարցին, որպես պատասխան, դուրսը, լեռնային գյուղի սառը խավարում, վրնջաց անմայր մի քուռակ։ Կարծես բազմաթիվ մանր զանգակներ երգեցին անեզրական տխրություն։
Շարմաղ բիբին սարսուռով վրա դրեց դուռը և հին դուռը մի անգամ էլ երգեց երկար ու կերկեր, արևելյան թախծոտ մի երգ։
Պառավը լալիս էր…
Հետո քանի երեկո իջավ և զանգեր զարկեցին, բայց մինչև մահ, իրիկնապահին նա ոչ դուռը բացեց և ոչ էլ զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս մտավ նրանց սև խրճիթը…

Комментариев нет:

Отправить комментарий