среда, 14 декабря 2016 г.

Վահան Տերյան

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թհունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականիընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագաբանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելուՄոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Վահան Տերյանը ընդունվում էԼազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնիդարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյանճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխականգործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Վահան Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

 

Մենության խավար

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

ԱՐԵՎԱԾԱԳ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում… 

Դու կգաս

Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես,
Լուսերես կըցրես մառախուղն իմ հոգու,
Ոսկեշող հայացքով և քնքուշ խոսքերով, որ գիտես միայն դու։

Կըփարվես մեղմորեն, կըփռես, կըվառես անթառամ
Կուսական աշխարհիդ ծաղիկներն անծանոթ,
Կընստենք իրար մոտ, և հեռու կլինի առօրյան միաձայն ու աղոտ։

Սև թախիծն՝ իմ սրտից, մութ խոհերն՝ իմ հոգուց կըգնան
Լույսիդ դեմ կըցրվեն ըստվերները մռայլ,
Տառապանքը քեզ հետ՝ քաղցր հուշ, և խոսքերը՝ խորհուրդ կըդառնան, կըհագնեն ուրիշ փայլ։

Մթագին գիշերում, աշխարհում մթամած, խավարում,
Կըվառենք չմեռնող, չմարող կըրակը մեր հոգու,
Մեր ողջույնը սիրով կընետենք և՛ մարդկանց, և՛ երկրին, և՛ հեռուն եսու դուն։

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

ԿԱՐՈՒՍԵԼ

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
Խնդություն մշուշում վարդագույն,
Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
Արևոտ ժպիտով իմ հոգուն…

Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
— Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար հեռու մի երկիր թովչական,
Արև էր ոսկեղեն աշխարհում.
Շողացին, ժպտացին — էլ չըկան,
Էլ չըկան պատրանքները սիրուն։

Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
— Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
Խավարիր, խաբուսիկ անրջանք,
Հեռավոր օրերի հիացում…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
«Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
Եվ հին են քո խոսքերը բոլոր…

Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
Ծառուղին՝ ամայի պուրակում,
Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

Պարում են խելագար խնջույքում,
— Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…

Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
Ես քո երգը վաղուց եմ լսել…

 

 

понедельник, 21 ноября 2016 г.

Տեքստային Խնդիրներ

1.Տղան տասնմեկ տարեկան է: Հինգ տարի առաջ նա վեց անգամ փոքր էր հորից:
  
1.Քանի՞ տարեկան է հայրը:
             1) 36    2) 42   3) 41    4) 66

       2.Երկու տարի հետո հայրը քանի՞ տարով մեծ կլինի տղայից:
             1) 25    2)31   3)55   4)30

       3.Քանի՞ տարի հետո հոր և տղայի տարիքների գումարը կլինի 100:
             1) 24   2) 48   3)25   4) 23

       4.Քանի՞ տարի հետո հայրը տղայից մեծ կլինի երկու անգամ:
              1) 44   2) 19   3 )14   4 ) 20

2.Խանութում կար 1,75տ  խնձոր և 1,1 տ տանձ: Օրական վաճառում էր 125 կգ խնձոր՝ կիլոգրամը 250 դրամով, և 110 կգ տանձ՝ կիլոգրամը 300 դրամով: 1750 կգ   1100 կգ

1.Վաճառքի առաջին օրը քանի՞ դրամ էր խանութի հասույթը:
   1)64250    2)31250   3)33000   4)437500

2. Ընդամենը քանի՞ դրամ հասույթ կլինի ամբողջ խնձորի            վաճառքից:
   1)437700    2)121000   3) 4375    4) 437500

3. Նվազագույնը քանի՞ օրում կսպառվեն  և խնձորը և տանձը:
   1) 12    2) 14    3) 10    4) 24

4. Նվազագույնը քանի՞ օրում խնձորի վաճառքից ստացված հասույթը կգերազանցի տանձի վաճառքից ստացված հասույթին:
          1) 14    2) 13   3) 11    4) 12   

3. A  քաղաքից դեպի  B  քաղաքը մեկնեց բեռնատար ավտոմեքենան 40 կմ/ժ  արագությամբ, իսկ 45 րոպե անց A –ից նույն ուղղությամբ մեկնեց մարդատար ավտոմեքենան՝ 60 կմ/ժարագությամբ, որը հասավ B  քաղաքը և  վերադարձավ  A: Մարդատարը երկրորդ անգամ հանդիպեց բեռնատարին վերադարձի ճանապարհին, որին մինչև  B քաղաք հասնելը մնումէր անցնել  20 կմ:

1. Իր մեկնելուց քանի՞րոպե հետո մարդատարն առաջին անգամ հանդիպեց բեռնատարին:
    1) 80     2) 70   3) 90   4) 60

2. Քանի՞ կմ է A և B քաղաքների հեռավորությունը:
    1) 130    2) 190    3) 120   4) 150

3.Առաջին  հանդիպումից քանի՞ ժամ անց մեքենաները նորից կհանդիպեն:
   1) 2    2)  2,5   3)  1,5   4)  2,75

4. A-ից քանի՞ կմ հեռավորության վրա էր գտնվում մարդատարը՝ բեռնատարին  B  հասնելու պահին:
   1) 120   2) 95 3) 140   4) 185

4. Ծորակներից  մեկը  ջրավազանը  լցնում  է  20 րոպեում, իսկ մյուսը՝ 30 րոպեում:

1.Դատարկ  ավազանի քանի՞ տոկոսը կլցնի, եթե երկու ծորակները բաց մնան  3 րոպե:
1)20   2) 25   3) 30  4) 15

2.Դատարկ  ավազանի ո՞ր տոկոսը կլցվի, եթե առաջին ծորակով լցվի  5 րոպե, իսկ երկրորդով՝ 6 րոպե:
1) 25   2) 30   3) 35   4) 45

3.Քանի՞ րոպեում կլցվի ավազանը, եթե երկու ծորակները բացվեն միաժամանակ:
      1)12   2)50   3)10   4) 11

4.Առաջին  ծորակով  4 րոպե դատարկ ավազանը  լցվելուց հետո, ավազանի մնացած մասը քանի՞ րոպեում կլցվի երկրորդ ծորակով:
        1)18    2) 20   3)24   4)25

5. Նավակի սեփական արագությունը 18 կմ/ժ է, իսկ գետի հոսանքի արագությունը՝ 2 կմ/ժ:

1. Նավակը քանի՞ ժամում գետի ափին գտնվող մի նավամատույցից կգնա մյուս նավամատույցը և կվերադառնա, եթե նավամատույցների հեռավորությունը  80 կմ է:
   1) 9   2)8     3) 10   4) 6

2. Չհոսող ջրում  նավակը  72 կմ ճանապարհը քանի՞ ժամում կգնա և կվերադառնա:
     1) 6    2) 7   3) 9   4) 8

3. Զբոսաշրջիկները նավակով ուղևորվեցին գետի հոսանքին հակառակ ուղղությամբ  և  վերադարձան նույն տեղը: Քանի՞ կմ կարող են նրանք հեռանալ, որպեսզի զբոսանքը տևի 4,5 ժամ:
    1) 30   2)40   3) 20    4) 50

4. Նավակի  և  լաստի հեռավորությունը  27 կմ է: Քանի՞ ժամում նավակը կհասնի լաստին, եթե շարժվի գետի հոսանքի ուղղությամբ:

   1)1   2) 2   3)  1,5   4)2,5

среда, 14 сентября 2016 г.

Հայոց լեզվի ստուգողկան

Գնահատվող աշխատանք հայոց լեզվից (հնչյունաբանություն)
12-րդ դասարան
 
1. Լրացրու բաց թողած տառը կամ կրկնակ բաղաձայնը՝ որտեղ հարկավոր է. (4մ., ամեն 2 սխալի համար հանվում է 1 միավոր )
 
Ձայնավորներ
(է-ե) ամենաէական, հնէաբան, երբևիցե, պատնեշ, որևէ, միջօրէ, առէջաթել, վայրէջք, գոմեշ, 

(օ-ո) անօրեն, աշխարհազոր, մեղմորեն, օրորել, տնօրեն, գիշերուզօր, հանապազորդ, վաղորդայն, հանապազօր 

(ը) խոչնդոտ, անընտել, ակնթարթ, մթնկա, կորնթարդ, որոտընդոստ, առընթեր, սրընթաց, օրըստօրե, հյուրընկալ, գահընկեց, անընդմեջ, ինքնըստինքյան, ճեպընթաց, լուսնկա, մերթընդմերթ 
 
և
թեթևոտն, ագեվազ, սերկևիլ, հետևակ, հոգեվիճակ, հևք, կարևոր, կարեվեր, գերարել, ուղեվճար, հևիհև
 
յ
տույժ, ատամնաբույժ, հեռակայել, Սերգեյի, Արմինեի, արքայորդի, սկեսրայր, Նաիրի, խնայել, աղյուսակ, հետիոտն, ջղային

բ-պ-փ
Հռիփսիմե, Եղիսաբեթ, Սիրարփի, Ամբերդ, Բաբկեն, Մեհրաբ, Դարբինյան, Մեսրոպյան, Թոփչյան

դ-տ-թ
անհաղորդ, անհողդողդ, մակարդուկ, արդուկ, շողոքորթ, զարթուցիչ, բիրտ, Թադևոս, թակարդ, սանդղահարթակ, կարմրախայտ, ճտքակոշիկ, որթակոտոր, գրտնակ, նշտարենի, Ալաշկերտ, Վարդգես, Սեթրակ

գ-կ-ք
ճրագալույց, ոգելից, գոգավոր, քրքիջ, ճգնարան, Չինգիզ խան, Սյունիք, Վախթանգ, Սարգսյան, սլացիկ, աքցան, աքսոր, քողտիկ, տաքուկ, ծեծկռտուք, խուսափուկ, բանուկ,  

զ-ս
հրկե-զ, վարս, բզկտել, մզկիթ, վզկապ, վազքուղի, մարդախույս, հարցախույզ

ղ-խ
Աղթամար, բողկ, նախշուն, կեղտոտ, դժողք, կողպեք, ընձուղտ, տաղտկալի, կաղկանձել, հախճապակի,  տախտակամած, թախծոտ, դշխուհի, ուղտափուշ, գաղթական

ձ-ծ-ց
կաթնահունց, անձկալի, գլուխկոնծի, խավարամած, թխվածք, հանդիպակաց, ճրագալույց, մտացածին, պախուրց, հինավուրց, կծկտուր,

ջ-ճ-չ
անզիջում, մինչև, զղջալ, ստերջ, թրջոց, աջհամբույր, խառնիճաղանճ, քուրձ, գեղջուկ, բաղարջ, կնճիթ, թնջուկ, զիջել, գոճի, խոճկոր, խռչակ, զեղչել, ակնակապիճ

հ
հեթհեթալ, Հովհաննես, ընդառաջ, ջրօրհնեք, ընդամենը, հեղհեղուկ, տարաշխարհիկ, հեղեղատ, ապաշխարել, նախագահ, հայթայթել, արհամարհել, գերաշնորհ, ընդհանուր, միաշար

կրկնակ բաղաձայն
տարադրամ, տարրական, տարամետ, բնօրրան, ընդդիմակաց, ուղղակի, ուղարկել, հելլենական, բուդդայական, հովասուն, Աքիլես, հովվերգություն, հիսունիը, Ժաննա, Էմմա։
 
2. Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)

Ոտք ոտքի, կրակուբոց, ծափողջույն, գալ-լցվել, տնետուն, ներս առնել, կիսով չափ , կուժկոտրուկ, հասարակական-քաղաքական, սերնդեսերունդ, հուշ-երեկո, ծուռտիկ-մուռտիկ, դեփ-դեղին, ռուս-հայկական, գաղափարական-քաղաքական, բառգիրք, երկու երրորդ, քչից շատից, մեջք մեջքի, քաշել-մոտեցնել, Տեր-Ավագյան, Սայաթ -Նովա, Սանկտ Պետերբուրգ, ոլոր-մոլոր, յոթից
ութ, մրցույթ -փառատոն, յոթգլխանի, հույն-թուրքական, դեմ հանդիման, հյուսիս-արևելք, հինգհարկանի, կաս-կարմիր, հարավ-արևմտյան, քուլա-քուլա, ելնող-մտնող


3. Որտեղ հարկավոր է՝ գրիր մեծատառով (1 մ., 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)
 
Շիրակի լեռնաշղթա, Շպիցբերգենի արշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի թագավորություն, Պայծառակերպության տոն, Չուկոտյան ծով, Չինական պարիսպ, Պանամայի ջրանցք, Վանա լիճ, Համայնքների Պալատ, Պարագվայի հանրապետություն, Ալպյալ լեռներ, Պրժևալսկու ձի, Ռիցա լիճ, Պիրենեյան թերակղզի, Ոսկան Երևանցի, ռուբինյան հարստություն, Սաննիկովի նեղուց, Ասեղի հրվանդան, ուրարտուի թագավորություն, Վռամշապուհ արքա, Տիգրան Մեծ, Վարդանաց պողոտա, Արևմտյան Եվրոպա։
 
4. Ընդգծիր այն բառերը, որոնց շեշտը վերջին վանկի վրա չէ (1 մ. , 4 սխալի դեպքում միավոր չես ստանում)
 
Մեղրածոր, լիաբուռն^, շուռ գալ^, շորերդ^, հարսանիք, սառը^, գրեթե^, առաջ նայել^, երանգավառ, տասներորդ^, դափնետերև^, խելքի գալ^, մառախուղ, աստղ^, Ջեմմա^, ֆիզիկայից, գամփռ^, որերորդ^, նույնպես^, գանձարկղ^, գուցե, մառախուղ։
 
5. Վերականգնիր հնչյունափոխված մասերը (3 մ., ամեն 4 սխալի համար հանվում է 1 միավոր։ Կան բառեր, որոնցում մեկից ավելի հնչյունափոխություն կա)։
Կղզյակ կղզի, պատանյակ պատանի, որդյակ որդի, ալյակ ալիք, վարչություն վարիչ, դահճապետ դահիճ, կրթություն կիրթ, խճուղի խիճ, մտավորական միտ, փոթորկոտ փոթորիկ, ուրվական ուրու, կատվաձագ կատու, ընդեղեն ունդ, ընչացք ունչ, ընչաքաղց ինչք, չվացուցակ չու, սառցաբեկոր սառույց, շնիկ շուն, գլխավոր գլուխ, ձվածեղ ձու, ըմպանակ ումպ, քննախույզ քնին, ուղղամիտ ուղիղ, անթացուպ անութ, նշաձող նիշ, լրագիր լուր, թթվածին թթու, չվացուցակ չու, բազմանշանակ նիշ, ձնագնդի ձյուն, անընչասեր ինչք, դստրիկ դուստր, գիսաստղ գես, վիպասան վեպ, մատենադարան մատյան, նվիրական նվեր, իջևանատուն էջ, գրչատուփ գրիչ, երկրագունդ երկիր, միջնաբերդ միջին, բարեգթություն բարի, առաքեություն առաքյալ, պտտվել պտույտ, սիգաճեմ սեգ, բազկաթոռ բազուկ, տետրեր տետր, պտտաձող պտույտ, կապուտակ կապույտ, աղավնափետուր աղավնի, մահճակալ մահիճ, հավիտենական հավետ, լուսավոր լույս, վարագուրել վարագույր, բուսակեր բույս, առօրեական առօրյա, թունավոր թույն, կուսակցական կույս, երկվություն երկու, վայրկենական վայրկյան, շրջադարձ շուրջ։

пятница, 27 мая 2016 г.

ՀՀ Էներգետիկան

Ամեն պետության մեջ, էներգետիկ համակարգը մեծ դեր ունի,  տնտեսության, կյանքի,  մարդու գործունեության և զարգացման հարցում:  Այն հանդիսանում է տնտեսական մեծ գործոն, եկամուտների աղբյուր:
ՀՀ-ն լինելով սակավ էներգակիրներ ունեցող երկի` այսօր տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է։  2000-2011թթ.  հանրապետությունից արտահանվել է մոտ 4 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։  ՀՀ-ում էներգիա էն ստանում ԱԷԿ-ի, ՋԷԿ-երի, Հէկ-երի և այլընտրանքային էներգիաի աղբնուրներով: Էներգիայի ստացման պրոցեսը վատ է ազդում բնության վրա: Գետերի, ջրվեժների վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով, ջուրը սակավացել է և դա որոշ չափով խթան է հանդիսանում տուրիզմի զարգացման համար: Բայց ՀԷԿ-երի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է երկու նախապայման` շուրջտարյա կայուն հոսք և մեծ թեքություն ունեցող գետ: Ներկայումս ամողջ աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 20%-ը ստացվում է ՀԷԿ-երից: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները:   ՀՀ-ի այլընտրանքային էլեկտրաէներգիայի աղբյուրներն են քամին և արևը։ Բայց արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործումը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Քամին ավելի ուժգին է և մշտական մթնոլորտի բարձր շերտերում,ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում քան երկիր մակերևույթի կամ ծովային քամիները:Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով ,որ այն անընդհատ չէ,անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ`հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար: 
Մենք պետք է, հնարավորինս խնայենք էլեկտրոէներգիան, որպեսզի այն ավելի մեծ ծավալով չստացվի և ավելի շատ վնասի բնությանը, բնությանը և մթնոլորտին վնասելով էլ մեր առողջությանը:

среда, 20 апреля 2016 г.

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

1. Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Կենդանի օրգանիզմների ամեն մի համակեցություն ունի իր հատուկ բնակեցման միջավայրը, որիհետ կազմում է մի ամբողջություն: Այդ ամբողջությունը հայտնի է էկոհամակարգ անունով: Էկոհամակարգում ամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ ունի իր որոշակի դերը և մյուսբուսատեսակների ու կենդանատեսակների, ինչպես և բնակատեղի հետ գտնվում է կայուն ևօրինաչափ կապերի մեջ: Այս կապերի շնորհիվ է, որ պահպանվում է կենսոլորտի և ավելի փոքրէկոհամակարգերի գոյությունը, դրանց էկոլոգիական հավասարակշռությունը, և պահպանվում էկյանքը մեր մոլորակի վրա: Բնության մեջ կենսոլորտի բաղադրիչների միջև կապերն անհամար են: Ամբողջ կենսոլորտը իրենից ներկայացնում է այդպիսի կապերի մի չափազանց բարդ ցանց, որտեղամեն մի բուսատեսակ ու կենդանատեսակ կատարում է իր յուրահատուկ ֆունկցիան: Գիտնականները կենդանի օրգանիզմները բաժանել են 3 խոշոր խմբի` պրոդուցենտների, կոնսումենտների և ռեդուցենտների: Պրոդուցենտ-կոնսումենտռեդուցենտ շղթայի միջոցով տեղիէ ունենում նյութի ու էներգիայի կենսաբանական շրջապտույտը կենսոլորտում և մյուս բոլորավելի փոքր չափերի ու մակարդակների էկոհամակարգերում: Այսպիսիով էկոհամակարգիկարևորագույն հատկանիշը նրա մասերի միասնական շղթան է՝ բոլոր կենդանի օրգանիզմներիկապը միմյանց հետ:

2. Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Էկոհամակարգերը ամենուր են: Անգամ այն ամայի տարածքները, որտեղ չկան ոչ ծառեր, ոչ խոտ, համարվում են էկոհամակարգեր: Մեր բակը, ճանապարհի կողքի տարածքները, այգիներընույնպես էկոհամակարգեր են: Ուղղակի նշածս էկոհամակարգերում գրեթե բացակայում ենկենդանատեսակները: Երբ հատում են մի ծառ, անտուն է մնում այդ ծառի վրա ապրող թռչունը,ոչնչանում է ծառի մեջ ապրող, կամ արմատներով սնվող միջատը և այլն:  Էկոհամակարգերըլինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստականէկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդումիջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգեր ենօրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյունհատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգիօրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդումիջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանիբախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետըինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:

3. Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդիկ  աղտոտոմ են շրջակա միջավայրը, որս են կատարում ոչնչացնելով շատկենդանատեսակներ, իրականացնում են անտառահատումներ: Բնական էկոհամակարգի օրինակէ լիճը: Լճում բնակվող բույսերն ու կենդանիները ինքնավերականգնվում են բնականոն ձևով,բայց երբ կատարվում է մարդու միջամտությունը՝ տեղի չի ունենում նյութերի և էներգիայի լրիվշրջապտույտ, խախտվում է սննդային շղթան, որն էլ իր հերթին բերում է լճում ձկնատեսակներիոչնչացմանը: Հայաստանում շատ են ապօրինի անտառահատումները, որոնք հանգեցնում ենլուրջ էկոլոգիական խնդիրների: Ամբողջական անտառահատության դեպքում անապատացում էտեղի ունենում, որի արդյունքում վերանում են բազմաթիվ ծառատեսակներ, բուսատեսակներ,կենդանատեսակներ ու միջատներ: Բացառություն չէ նաև Սևանա լիճը: Մարդիկ մի քանի տարիառաջ կատարելով ահռելի քանակություններով որս ոչնչացրին լճի ձկնատեսակների համարյաամբողջ պաշարը, իսկ լճի վիճակը բերեց նրան, որ այսօր լճում որս կատարելն արգելվում է:Մարդիկ շատ հաճախ խախտում են էկոհամակարգերի բնականոն գործունեությունը նաև առանցգիտակցելու: Այդ մարդկանց մեջ մտնում ենք նաև մենք, և եթե մեզնից յուրաքանչյուրը գտնվի միփոքր բարեխիղճ, ապա աշխարհը կանգնած չի լինի այսպիսի լուրջ էկոլոգիական խնդիրներիառջև: Եվ այս բազում գործողությունների արդյունքում էլ մարդիկ էականորեն փոխում ենէկոհամակարգերի կառուցվածքը:

4. Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առանձին): 

Էներգիա

Կյանքի ընթացքի համար կարևոր նախապայման է էներգիայի և նյութերի անընդհատ կատարվողշրջապտույտը: Էներգիան հոսքի ընթացքում պակասում է և ի վերջո սպառվում, այդ իսկպատճառով հարկավոր է կրկին էներգիա ստանալ: Եթե էներգիան չունենա հոսք, ապաէկոհամակարգերը կվերանան:

Ֆոսֆոր

Ինչպես գիտենք բույսերը կուտակում են ֆոսֆոր, ապա մատակարարում մարդկանց ուկենդանիներին: Այսինքն, եթե չլինի ֆոսֆոր բույսերը այն չեն կուտակի և ոչինիչ չեն ունենամարդկանց և կենդանիներին մատակարարելու համար հետևաբար կխախտվի ամբողջէկոհամակարգը, քանի չի լինի փոխանակություն:

Ածխածին

Ածխածինը զբաղեցնում շատ մեծ զանգված, այն առկա է գրեթե բոլոր նյութերում: Այն լուծվողվիճակում առկա է նաև գետերում, լճերում սայտեղից կարող ենք եզրակացնել, որ առանցածխածնի հնարավոր չէ, քանի որ ածխածնի բացակայության դեպքում չէին լինի կենդանիօրգանիզմներ, իսկ առանց կենդանի օրգանիզմների չենք ունենա էկոհամակարգեր:

Ազոտ

Առաջին կարգի սնուցիչների մեջ, ազոտը ամենակարևորն է, քանի որ անհրաժեշտ էսպիտակուցների կազմելու համար, որոնք օգտագործվում են բոլոր կենդանի հյուսվածքներում։Երկրի մթնոլորտի 78%-ը կազմված է ազոտից, սակայն բույսերից որոշները չեն կարող ազոտնուղղակի օդից ստանալ։ Հողի ազոտի 98%-ը ևս այլ բույսերի և այլ օրգանական նյութերի նեխումիցէ, որն ուղղակիորեն չի կարող օգտագործվել կենդանի բույսերի կողմից։ Այսքանից հետո ավելորդեմ համարում նշել, թե որքան կարևոր է ազոտը մեր էկոհամակարգերի համար, և թե ինչի կբերի նրապակասը:

Աղբյուրները`
http://emanuelagjoyan.blogspot.am/
http://www.encyclopedia.am/
http://library.anau.am/
http://www.usum.am/
http://dasaran.am/

среда, 6 апреля 2016 г.

Մուշեղ Գալշոյան «Կանչը»



Առաջին հայացքից այստեղ տեսնում ես սիրո պատմություն: Տեսնում ես սիրահարված պատանի, նստած քարերին ՝ իր սիրելիով զմայլվելիս: Ապա տեսնում ես տարիքն առած մի տղամարդու, որ շարունակ կրկնում էր այն աղջկա անունը, որին այդքան սիրեց, սակայն ճակատագրի քմահաճույքով բաժանվեց նրանից: Տեսնում ես ծերունու սիրով բոցավառված աչքերը իր սիրելիին ճանաչելիս:  Տեսնում ես նրա հոգեկան աշխարհի փոթորիկները, ափսոսանքը: Սակայն դասարանում քաննակումից հետո հասկացա, որ հեղինակը չի ցանկացել փոխանցել սիրո պատմություն, այլ ցանկացել է ցույց տալ հայերի կոտորածների հետևանքով իրարից բաժանված անհատների: Նրանք բաժանվել են: Նրանք պարզապես իրարից հեռացել են: Նրանց ներսում ոչինչ չի փոխվել, սակայն փոխվել է նրանց բաժանվող տարածությունը: :