воскресенье, 21 декабря 2014 г.

Մեծ Մհերի կռիվը Մսրա Մելիքի դեմ

։                                Մեծ Մհերի կռիվը
։                                Մսրա Մելիքի դեմ
։                                              1
Այս ժամանակ դեռ ապրում էր Մըսրա Մելիքը։
Մըսրա Մելիքը լսեց Մհերի քաջության մասին և կատաղեց.
Սասունը Մելիքի պարտապանն էր։
Սակայն Մհերը դրա մասին չգիտեր։
Մելիքին հարկ չէր ուղղարկում։
Մըսրա Մելիքը հրամայեց,
Ասելով.-Գնացեք Սասուն.
Ասեք,որ Մհերը պտրաստություն տեսնի։
Ես և Մհերը պիտի կռվենք
Մըսրա Մելիքի փահլևանները եկան,ասեցին,
-Մելիքը քեզ հետ կռվել է ուզում։
Մհերը ասաց.-Կռի՞վ է ուզում.
Թող գա,տեսնենք ի՞նչ է ուզում մեզնից։

Այստեղ Ձենով Հովանը ասաց.-Մհե՛ր,
Եղել պատվավոր մրդ,խելքդ արդեն հասնում է,
Հեծիր,գնա Մըսըր,Մըսր Մելիքի մոտ։
Մելիքի հետ հարգանքով վարվիր,
Մարդկանց ճանաչիր,մարդկանց հետ շփվիր,
Խնդրի,թող մի բան էլ մեր հարկերը պակասեցնի.
Մեր հարկերը շատ են,չենք կարողանա տալ։
Մհերը դարձավ,ասաց.
-Աստված տունդ չավիրի,Հովան,
Մենք չգիտենք,դու ել չասես,
Որ մեր հարկը Մելիքին ենք տալիս։
։                                       

Комментариев нет:

Отправить комментарий